Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել այն մթերքների վրա, որոնք բարձրացնում են օրգանիզմի պաշտպանական հատկությունները։
Նոր բաղադրիչների կիրառումից առաջ, հատկապես դա վերաբերվում է եթերային յուղերին, անհրաժեշտ է անպայման ալերգիայի թեստ իրականացնել։ Հակառակ դեպքում, սպասված ապաքինման փոխարեն հնարավոր է լուրջ վնաս հասցնել։
Էվկալիպտային լոգանք
Բուժական լոգանքը՝ էվկալիպտի յուղի ավելացմամբ, վերացնում է գլխացավը, մարմնի կոտրտվածության զգացումը։ Այն բարենպաստ է ազդում քիթըմպանի վրա, թեթևացնում է շնչառությունը և նվազեցնում քթահոսությունը։
Խառնուրդի պատրաստման համար վերցնում են 5 ճ.գ. ծովային (կարելի է վերցնել սովորական կերակրի) աղ։ Ավելացնում են 5-6 կաթիլ էվկալիպտային յուղ։ Այս խառնուրդը լցնում են վաննայի մեջ և փորձում լուծել ջրի մեջ։
Լոգանք ներոլի յուղով
Այս լոգանքն օգտակար է ընդունել հիվանդության ամենասկզբում, երբ դրսևորվում են մրսածության առաջին ախտանիշները։ Այն ակտիվորեն պայքարում է օրգանիզմը գրոհող ախտածին մանրէների դեմ։
Հակաբակտերիալ խառնուրդը պատրաստում են հետևյալ հաշվարկով՝ 5 ճ.գ. աղին ավելացնում են 6-7 կաթիլ եթերային յուղ։ Ստացված բաղադրիչը ավելացնում են տաք վաննայի մեջ և խառնում` մինչև լուծվելը։
Փշատերևային լոգանք
Այն խորհուրդ է տրվում հոգնածությունը և լարվածությունը հանելու համար։ Փշատերևները գերազանցապես բարձրացնում են իմունիտետը։ Բացի այդ, ազդելով շնչական համակարգի վրա, այն օգնում է նվազեցնել քթահոսությունը, չոր հազը։
Սոճու ասեղները (կարելի է վերցնել երիտասարդ ճյուղերը) մանրացնում են։ Բուրումնավետ հումքին (30 գ) ավելացնում են ջուր (2 լ) և 30 րոպեի ընթացքում թրմում ցածր կրակի վրա։ Այդ ընթացքում հեղուկի ծավալը պետք է երեք անգամ նվազի։ Հովացած եփուկը քամում են և ավելացնում վաննայի մեջ։
Խոտաբույսային լոգանք
Խոտաբույսային լոգանքն իր մեջ ներառում է գրեթե բոլոր դեղաբույսերը։ Դրա շնորհիվ այն գերազանց պայքարում է մանրէների դեմ, ակտիվացնում է թույների դուրս բերումը, նպաստում է քթային անցուղիների մաքրմանը։ Բացի այդ, լավացնում է շնչական համակարգի վիճակը և ապահովում է հազի արագ վերացումը։
Տարայի մեջ պետք է խառնել 2,5 ճ.գ. եղեսպակի, լորենու, անանուխի, սրոհունդի և երիցուկի ծաղիկներ։ Այդ խառնուրդին ավելացնում են եռացրած ջուր (1լ)։ Տարան լավ փաթաթում են և թողնում մեկ ժամ։ Ստացվածը քամում են և լցնում վաննայի մեջ։
Կիտրոնամեղրային լոգանք
Կիտրոնը և մեղրը մթերքներ են, որոնք պարզապես ստեղծված են մրսածության բուժման համար։ Ընդ որում, դրանք օգտակար են ո՛չ միայն սննդի ձևով, այլ նաև որպես վաննայի բաղադրիչ։
Չմաքրված կիտրոնները (6 հատ) մանրակրկիտ լվանում են հոսող ջրի տակ։ Կտրատում են (առանց կեղևը հանելու) մանր կտորների և տեղադրում կաթսայի մեջ։ Ցիտրուսի վրա սովորական ջուր են լցնում այնպես, որ հեղուկը լիովին ծածկի կիտրոնի կտորները։ Թողնում են երեք ժամ, որից հետո լավ քամում են։ Ստացված խտանյութին ավելացնում են մեղր ( 100 մլ հեղուկին` 100 գ մեղր) և խառնում։ Բուրումնավետ միջոցը լցնում են վաննայի մեջ։
Կիտրոնի քուսպը կարելի է փաթաթել քաթանե պարկի մեջ և նույնպես ավելացնել վաննայի մեջ։ Դա զգալիորեն կուժեղացնի միջոցառման բուժական ուժը։
Տաք վաննաներն, իսկապես, օգտակար են մրսածության ժամանակ։ Դրանք կարող են արագացնել ապաքինման գործընթացը։ Սակայն կարևոր է հիշել հակացուցումների մասին և խստորեն հետևել վերոնշյալ կանոններին։
08.01.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ